Votre panier est actuellement vide !
Votre publicité ici
(Pendant 7 jours)
Votre publicité ici
(Pendant 7 jours)
Le Premier ministre arménien, Nikol Pashinyan, a annoncé sur les réseaux sociaux avoir eu une « bonne conversation » avec le vice-président des États-Unis, James Vance. Pourtant, le cliché accompagnant cette déclaration raconte une tout autre histoire. Floue, négligée, la photo de leur rencontre en dit long sur le niveau d’organisation et l’importance accordée à cet entretien.
Le rendez-vous a eu lieu dans le bureau du vice-président américain, un cadre où même une boîte de mouchoirs traîne encore sur la table. Plus significatif encore, l’absence du drapeau arménien, un détail qui tranche radicalement avec la signature solennelle, trois semaines plus tôt, de la charte de partenariat stratégique entre l’Arménie et les États-Unis. Cette dernière avait été paraphée à Washington par le ministre arménien des Affaires étrangères et le secrétaire d’État américain de l’époque, Antony Blinken. Dès lors, une question restait en suspens : quelle importance la nouvelle administration américaine accorderait-elle à ce partenariat ?
Le contraste entre l’événement officiel du 14 janvier et la rencontre du 7 février est frappant. Il pourrait bien illustrer une évolution significative des relations arméno-américaines sous la présidence actuelle. En effet, le vice-président Vance est le seul haut représentant de l’exécutif américain que Nikol Pashinyan a pu rencontrer lors de son séjour de quatre jours à Washington. Et encore, cette réunion s’est tenue le dernier jour, après trois journées passées sans aucun entretien avec l’administration américaine, hormis quelques discussions avec des groupes de réflexion, des représentants de la communauté arménienne et plusieurs membres du Congrès.
Or, si ces contacts ont leur importance, les relations entre États se mesurent avant tout à la qualité et au niveau d’organisation des échanges entre leurs exécutifs. En clair, la visite de Pashinyan à Washington s’est limitée, en substance, à sa simple présence physique dans la capitale américaine. Certes, il a participé au Petit-déjeuner national de prière, un événement rassemblant quelque 300 représentants de plus de 100 pays, et lors duquel le président américain s’exprime. Mais il s’agit d’un grand-messe diplomatique sans véritables agendas bilatéraux.
Peut-être Pashinyan a-t-il eu des entretiens en coulisses, mais en l’absence de fuites dans la presse, tout cela reste du domaine de la spéculation. Une chose est sûre : l’intérêt de la nouvelle administration américaine pour un dialogue direct avec l’Arménie semble minimal.
La question qui se pose alors est de savoir si Erevan saura relever ce défi et à quel prix, surtout si l’on considère que Donald Trump aborde les affaires étrangères avec l’esprit pragmatique d’un homme d’affaires. D’un point de vue stratégique, une interrogation plus large demeure : l’administration Trump continuera-t-elle à promouvoir le Corridor central (Asie centrale-Azerbaïdjan-Arménie-Turquie-Méditerranée) comme un axe prioritaire ? Cette vision avait été exprimée l’an dernier à Erevan par le secrétaire d’État adjoint James O’Brien.
Un autre enjeu de taille concerne la politique américaine face à la Russie et à l’Iran dans le Caucase. L’administration démocrate avait clairement affiché sa volonté de contrer leur influence dans la région. Trump suivra-t-il cette même ligne ? Il ne fait aucun doute que ces considérations stratégiques joueront un rôle clé dans l’évolution des relations arméno-américaines.
Hakob Badalyan
Լավ զրույց եւ վատ լուսանկար. Նիկոլ Փաշինյանի վաշինգտոնյան «ռեբուսը»
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գրառում է արել սոցցանցում, որտեղ հայտնել է, որ ճանաչողական հանդիպում եւ լավ զրույց է ունեցել ԱՄՄՆ փոխնախագահ Ջեյմս Վենսի հետ: Նիկոլ Փաշինյանի՝ Վենսի հետ «լավ զրույցի» մասին գրառումն ուղեկցվում է շատ վատ լուսանկարով: Փաշինյան-Վենս հանդիպման մասին պատմող լուսանկարը բավականին թափթփված է բոլոր իմաստներով, ինչն արդեն իսկ խոսուն ցուցիչ է, թե ինչպիսին կարող էր լինել հադիպումը՝ սկսած կազմակերպական մակարդակից: Լուսանկարն արվում է փոխնախագահի աշխատանքային սեղանի մոտ, որի վրայից հեռացված չէ անգամ անձեռոցիկի տուփը: ԱՄՆ փոխնախագահի հետ Հայաստանի վարչապետի հանդիպմանը բացակայում է Հայաստանի հանրապետության պետական դրոշը: Եվ դա այն պարագայում, երբ ընդամենը երեք շաբաթ առաջ Վաշինգտոնում ստորագրվեց Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ ռազմավարական գործընկերության հանձնաժողովների կանոնադրությունը, ստորագրվեց հանդիսավորությամբ, Հայաստանի ԱԳ նախարարի եւ ԱՄՆ այն ժամանակ պետքարտուղար Բլինքենի ձեռքով: Բայց, դեռ այդ ժամանակ շատերը հնչեցրին հարցը, թե որքանո՞վ է այդ ստորագրումից մի քանի օր անց ԱՄՆ կառավարման ղեկը ստանձնող նոր ադմինիստրացիան նշանակություն տալու այդ կանոնադրությանը: Այդ տեսանկյունից, հունվարի 14-ին Վաշինգտոնում այդ միջոցառման եւ փետրվարի 7-ին ԱՄՆ փոխնախագահի հետ ՀՀ վարչապետի հանդիպման «միջավայրային» կոնտրաստը այնքան մեծ է, արմատապես տարբեր, որ թերեւս ինքնին արդեն խոսուն վկայություն է, որ նոր ադմինիստրացիայի համար Հայաստանի հետ հարաբերությունը զգալիորեն տարբերվելու է նախկին ադմինիստրացիայի մոտեցումներից: Ընդհանրապես, փոխնապագահ Վենսը ԱՄՆ գործադիիր իշխանության ներկայացուցիչ առաջին պաշտոնյան էր, որի հետ հանդիպեց Նիկոլ Փաշինյանը Վաշինգտոն կատարած իր քառօրյա այցի ընթացքում: Ընդ որում, հանդիպումը այցի վերջին օրն էր, այսինքն երեք օր գտնվելով ԱՄՆ մայրաքաղաքում, Հայաստանի վարչապետը բացի ուղեղային կենտրոնների, հայկական համայնքի որոշ ներկայացուցիչների, նաեւ մի քանի կոնգրեսականի հետ հանդիպումից, հանդիպում չէր ունեցել ԱՄՆ վարչակազմի որեւէ պաշտոնյայի հետ: Մինչդեռ, որքանն էլ կարեւոր են վերը թվարկածս շրջանակները, պետությունների հարաբերությունների առանցքային ցուցիչը իհարկե գործադիր իշխանության մակարդակով շփումներն են, դրանց որակը, դրանց կազմակերպման մակարդակը եւ այլն: Այդպիսով, ակնառու է, որ Հայաստանի վարչապետի Վաշինգտոն կատարած այցը հայ-ամերիկյան հարաբերությանը առնչություն է ունեցել այնքանով, որքանով Հայաստանի վարչապետը ֆիզիկապես գտնվել է Վաշինգտոնում: Իհարկե նա մասնակցել է նաեւ Ազգային աղոթքի նախաճաշի ամենամյա միջոցառմանը, որին մասնակցում է աշխարհի ավելի քան 100 երկրից մոտ 300 ներկայացուցիչ, ելույթ է ունենում ԱՄՆ նախագահը, բայց այդ միջոցառումը մեծ հավաք է, որտեղ կարող են լինել տարբեր շփումներ, սակայն ամենեւին ոչ պետական օրակարգեր: Թե ինչ ոչ հրապարակային շփումներ, հանդիպումներ ու զրույցներ կարող էր ունենալ Հայաստանի վարչապետը ԱՄՆ մայրաքաղաքում, թերեւս կարող է լինել ենթադրությունների դաշտից, եթե առաջիկայում չլինեն մամուլի արտահոսքեր: Բայց, հրապարակային առումով պարզ դարձավ, որ ԱՄՆ նոր վարչակազմի համար Հայաստանի հետ անմիջական աշխատանքի հետաքրքրության աստիճանը խիստ ցածր է: Կարո՞ղ է Երեւանը բարձրացնել այն, եւ ամենակարեւորը՝ ի՞նչ գնով, եթե արձանագրենք, որ Տրամպը արտաքին հարցերին մոտենում է գործարարի մեթոդաբանությամբ: Միեւնույն ժամանակ, լայն իմաստով իհարկե կա սկզբունքային հարց. Դոնալդ Տրամպի վարչակազմմը շարունակելու՞ է ռազմավարական առաջնահերթություն համարել Միջին միջանցքի ձեւավորումը՝ Կենտրոնական Ասիա-Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա ու Միջերկրական ծով: Այդ ռազմավարական առաջնահերթությունը նախորդ տարի Երեւանում բարձրաձայնել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ Բրայանը: Մյուս հարցն այն է, թե արդյո՞ք Դոնդլա Տրամպը շարունակելու է Կովկասում ՌԴ եւ Իրանի ազդեցության դեմ ակտիվ քաղաքականությունը, որը եւս բարձրաձայնել էր դեմոկրատական վարչակազմը: Կասկածից վեր է, որ այդ հանգամանքները հայ-ամերիկյան հարաբերության համար ունեցել են եւ ունենալու են «շրջանակային» նշանակություն:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ