Votre panier est actuellement vide !
Votre publicité ici
(Pendant 7 jours)
Votre publicité ici
(Pendant 7 jours)
Après une visite de quatre jours à Washington, Nikol Pashinyan a publié un article via l’agence d’État Armenpress, mettant en garde contre une possible escalade de la part de l’Azerbaïdjan. Selon lui, Bakou devrait abandonner toute tentation de « revanchisme » et, au lieu d’attiser les tensions, s’engager dans un processus d’institutionnalisation de la paix, comme le propose Erevan.
Pourquoi Pashinyan a-t-il jugé nécessaire de publier un tel article à ce moment précis ? Son message semble marteler une idée : l’Azerbaïdjan n’a aucune raison de provoquer une nouvelle montée des tensions. Cette insistance fait écho à une déclaration qu’il a faite à Washington et que j’avais déjà soulignée il y a quelques jours. Lors d’une réunion avec des organisations arméniennes, il déclarait :
« Si vous me demandez quelle est la manière la plus efficace de soutenir l’Arménie du point de vue des États-Unis, je dirai qu’il serait très important d’inclure l’agenda de la paix dans le Caucase du Sud parmi les priorités de l’élite politique américaine. »
Son article publié au retour de Washington laisse ainsi entrevoir une question implicite : a-t-il échoué à convaincre l’élite politique américaine d’accorder à la paix dans le Caucase du Sud l’importance qu’il espérait ? En d’autres termes, ce texte sert-il à justifier a posteriori qu’il a tout tenté pour faire avancer cet agenda ?
Car au-delà d’un avertissement, l’article donne aussi l’impression d’un « alibi » : celui de prouver que l’Arménie a pris toutes les mesures possibles pour éviter une escalade. Un moyen d’anticiper d’éventuelles critiques si un nouvel embrasement survenait.
Autre élément notable : Pashinyan a publié son article entre deux déplacements stratégiques. Juste après son retour de Washington, mais avant son arrivée à Paris, où il participe au Sommet sur l’intelligence artificielle et doit rencontrer Emmanuel Macron. Cette visite intervient seulement deux jours après un appel téléphonique entre Macron et Erdogan. Officiellement, les deux présidents ont discuté du Moyen-Orient, mais peut-on imaginer que le Caucase ait été totalement absent de leurs échanges ? Après tout, les dynamiques de ces deux régions sont étroitement liées.
L’enchaînement des déclarations et des rencontres suggère une volonté de Pashinyan de positionner l’Arménie comme un acteur proactif de la paix, tout en se prémunissant contre d’éventuelles accusations en cas de nouvelles tensions. Mais reste à savoir si ces efforts suffiront à influer sur les décisions de Washington et Paris.
Hakob Badalyan
Նիկոլ Փաշինյանի հոդվածը. տագնա՞պ, թե՞ արդարացում
Վաշինգտոն կատարած քառօրյա այցից հետո, Նիկոլ Փաշինյանը Արմենպրեսս պետական գործակալության միջոցով հոդված է հրապարակել, որտեղ խոսում է Ադրբեջանից էսկալացիայի ռիսկերի մասին: Նիկոլ Փաշինյանը իր հոդվածում նշում է, որ Ադրբեջանը ունի էսկալացիայի մտադրություն եւ ծրագրեր, որոնք փորձում է քողարկել Հայաստանին վերագրվող «ռեւանշիզմով»: Փաշինյանը հոդվածում հայտարարում է, որ Հայաստանը չի տվել էսկալացիայի որեւէ պատճառ, որեւէ առիթ, եւ չի էլ պատրաստվում որեւէ «ռեւանշի», հետեւաբար Ադրբեջանը պետք է էսկալացիայի փոխարեն մտածի խաղաղությունն ինստիտուցիոնալացնելու մասին, որի առաջարկներն անում է Երեւանը: Հայաստանի վարչապետի հոդվածը նրա՝ ամիսներ, կամ մեկ-երկու տարի շարունակ բարձրաձայնվող մտքերի եւ գնահատականների «ծաղկաքաղն» է, չի պարունակում նոր բան: Բայց, հենց դրանով էլ դառնում է առավել ինտրիգային, առաջացնելով հարց, թե Նիկոլ Փաշինյանն ինչու՞ է այս փուլում հարկ համարել հանդես գալ այդպիսի հոդվածով եւ վերստին հայտարարել, որ Ադրբեջանը չունի էսկալացիայի որեւէ պատճառ: Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ հանդիպումների ընթացքում ստացել է տեղեկություններ, որոնք նրա համար առաջացրե՞լ են այդպիսի հոդվածի անհրաժեշտություն: Ի դեպ, միգուցե այստե՞ղ է Վաշինգտոնում Նիկոլ Փաշինյանի արած մի հայտարարության «գաղտնիքը», որի հանդեպ մեր ընթերցողների ուշադրությունն էի հրավիրել մի քանի օր առաջ: «Եթե հարցնեք, թե որն է Հայաստանին աջակցելու ամենաարդյունավետ միջոցն ԱՄՆ տեսանկյունից, կասեմ, որ Հարավային Կովկասում խաղաղության հասնելու օրակարգն ԱՄՆ քաղաքական վերնախավի առաջնահերթությունների ցանկում ներառելը կլիներ շատ կարևոր», Վաշինգտոնում հայկական կազմակերպությունների հետ հանդիպմանն ասել էր Նիկոլ Փաշինյանը: Վաշինգտոն այցից հետո նրա հոդվածը արդյո՞ք նշանակում է, որ համենայն դեպս այցի ընթացքում Փաշինյանին չի հաջողվել Կովկասում խաղաղությունը դարձնել ԱՄՆ քաղաքական վերնախավի համար առաջնահերթություն, ըստ այդմ վերադարձից հետո նա դե ֆակտո ազդարարում է, որ ամեն ինչ արել է դրա համար: Որովհետեւ, հոդվածը թողնում է նաեւ որոշակի «ալիբիի» տպավորություն: «Ալիբի», հնարավոր որեւէ էսկալացիայի դեպքում, կանխավ ցույց տալու համար, որ Հայաստանն այդ էսկալացիայից խուսափելու համար արել է ամեն ինչ: Նիկոլ Փաշինյանն իր հոդվածը հրապարակել է Վաշինգտոն այցից հետո, եւ Փարիզ այցից առաջ: Նա Ֆրանսիայի մայրաքաղաքում է, որտեղ ոչ միայն մասնակցում է Արհեստական բանականության թեմայով գագաթնաժողովին, այլ նաեւ հանդիպում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այդ հանդիպումներն իհարկե միշտ են հետաքրքիր, բայց առավել եւս հետաքրքիր է, որ դա փաստորեն այս անգամ տեղի է ունենալու Մակրոն-Էրդողան հեռախոսազրույցից երկու օր անց: Թուրքիայի նախագահի հետ Ֆրանսիայի նախագահը խոսել էր Մերձավոր Արեւելքի մասին, դատելով հաղորդագրություններից: Բայց կարո՞ղ էր Կովկասը «բացակայել» այդ զրույցում, այն պարագայում, երբ Մերձավոր Արեւելքի ռեգիոնն ու Կովկասը ըստ էության ունեն օրգանական կապակցվածություն:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ